ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրության կարծիքը. քաղաքացիները՝ Արման Վարդանյանի՝ 18 տարեկան զինվորին առաջնագծում չկանգնեցնելու առաջարկի մասին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Օրերս իր ելույթներից մեկում «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանն իրապես հեղափոխական առաջարկ արեց՝ բանակի հետ կապված: Այն է՝ արտաքին քաղաքական այս հեղհեղուկ վիճակում, երբ Հայաստանը գտնվում է անսանձահարելի թշնամիների միջակայքում, անհրաժեշտ է կոնկրետ և իրատեսական քայլեր ձեռնարկել բանակի հզորացման ուղղությամբ:

Արման Վարդանյանն առաջարկում է այլևս 18 տարեկան անփորձ և անպատրաստ երիտասարդներին չկանգնեցնել սահմանին՝ վտանգելով երիտասարդ սերնդի կյանքն ու առողջությունը:

Հարցի լուծման համար Արման Վարդանյանը տալիս է նաև հստակ ուղղություն՝ անցում կիսապրոֆեսիոնալ բանակի:  Կարևոր է, որպեսզի պրոֆեսիոնալների ջոկատը բարձր վարձատրվի, ունենա լավագույն կենսապայմանները, վստահ լինի՝ ինչպես ինքն է պաշտպանում հայրենիքը, այնպես էլ հայրենիքն է պաշտպանում իրեն:

Ստեղծել նաև արագ արձագանքման ջոկատներ, որոնք թշնամու ծավալած գործողությունների ընթացքում արագ կարձագանքեն, կլինեն ամենաթեժ կետերում և տեղում ճիշտ լուծումներ կտան:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը հարցումներ է իրականացրել հանրության շրջանում՝ պարզելու՝ ինչ կարծիք ունեն քաղաքացիներն՝ Արման Վարդանյանի առաջարկի վերաբերյալ: 

Քաղաքացիների գերակշիռ մասը կողմ է արտահայտվում Արման Վարդանյանի առաջարկին, մի մասն էլ խնդրի լուծման տարբերակներ է առաջարկում:

Հարցումն իրականացրել են

Սոնա Հարությունյանը և Նարեկ Ավանեսյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular