Դեկտեմբերի 31-ից հանրապետություն նոր ցիկլոն կներթափանցի.
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր կայացած ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդանյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Տոնական օրերին՝ մասնավորապես դեկտեմբերի 31-ից հանրապետության տարածք նոր ցիկլոն կներթափանցի. կանխատեսվում է առատ ձյուն, սակայն ջերմաստիճանի նվազում չի սպասվում: Արդեն գրանցված ջերմաստիճանը կպահպանվի՝ հասնելով -1, -3-ի:
Վարդանյանի տեղեկացմամբ՝ ինչպես կանխատեսվել էր՝ հանրապետությունը շաբաթ և կիրակի օրերին գտնվել է ցիկլոնի ազդեցության տակ, առատ տեղումներ են գրանցվել ամբողջ տարածքում: Ձյան շերտը կազմել է 10-15 սմ: