ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում ԻՊ-ի հրահանգով կազմակերպվող ահաբեկչություն է կանխվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Մուրմանսկի մարզի Կանդալաշկա քաղաքում ուժայինները վերացրել են ահաբեկիչների աջակցին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Անվտանգության դաշնային ծառայությանը:

«Բացահայտվել և խափանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվ աջակցի՝ տեղի բնակչի գործունեությունը, որը ծրագրում էր արտասահմանից եկող հրահանգներով ահակաբեկչական գործողություններ կատարել տարածաշրջանի ռազմական կառույցներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տղամարդուն փորձել են ձերբակալել, երբ վերջինս ինքնաշեն պայթուցիկները գաղտնարանից տեղափոխելիս է եղել, սակայն վերջինս կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ: Արդյունքում նրան վերացրել են պատասխան կրակով:

Սպանվածի տանը և դեպքի վայրում ինքնաշեն ռումբ են հայտնաբերել, ինչպես նաև սառը զենք, զինամթերք, հրազեն և կապի միջոցներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular