ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջնագիր Փաշինյանին․ ստախո՞ս է, թե՞ բանսարկու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ արատավոր մի մարտավարություն է ընտրել ընդդիմության հետ հարաբերվելիս։ Պատերազմում կրած պարտության մասին հարցերին պատասխանելիս՝ նա անպայման հիշեցնում է անցած տարվա հոկտեմբերին արտախորհրդարանական ուժերի հետ կայացած հանդիպումները, բազմանշանակ պնդումներ անում, իբր ՀՅԴ և ՀՀԿ ներկայացուցիչներն էլ կողմ են եղել իր հայադավ ծրագրերին։ Երեկ է Ազգային ժողովում նույն մարտավարությունն է կիրառել, երբ պատասխանում էր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին։ Թերևս, այս անգամ Փաշինյանը երկու ոտքով թակարդն ընկնի, այդ հանդիպումներին ներկա Իշխան Սաղաթելյանն է հայտարարություն տարածել, որում ընդգծել է․ «ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում գլխավոր կապիտուլյանտը տվել է իմ անունը՝ կրկին հիշելով հոկտեմբերի 19-ի իր և արտախորհրդարանական ուժերի հանդիպումը, ասելով․ «Բա որ ասում էի՝ գնում եմ այս գնով պատերազմը դադարեցնելու, բա ձեր ներկայացուցիչը ինչի էր ասում բա ըտենց ոնց կլինի և այլն, և այլն»։ Իսկ Քրիստինե Վարդանյանի ելույթին արձագանքել է, թե Ձեր ավագ ընկերները խաբել են ձեզ այդ հանդիպումների բովանդակության մասով։ Ես հիմա չեմ անդրադառնում այդ հանդիպումների բովանդակությանը»։

Սաղաթելյանը պահանջել է 24 ժամվա մեջ հանրայնացնել արտախորհրդարանական ուժերի հետ հոկտեմբեր 12-ին և հոկտեմբեր 19-ին կայացած հանդիպման, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև պատերազմի օրերին տեղի ունեցած 3 հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ, որպեսզի պարզ լինի, թե ով ինչ է ասել։

«Հերիք է մարդկանց մոլորեցնեք, մեր ժողովուրդը ամեն ինչ պետք է իմանա: Ի դեպ, «...և այլն, և այլն»-ների փոխարեն գուցե հայտարարի, թե ինչ եմ ասել իրեն։ Ժամանակը գնաց․․․Հ․Գ․ Չհրապարակելու դեպքում մեկ անգամ ևս ապացուցելու եք, որ շարքային ստախոս բանսարկու եք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։

Մեկ տարի շարունակ մոլորեցնելով հանրությանը և մեղքը բարդելով նաև ընդդիմության վրա՝ Փաշինյանը, իհարկե, չի հրապարակել այդ հանդիպումներում հնչած տեսակետները։ Եթե որևէ կերպ այն լիներ հօգուտ իր իշխանության, կասկած չունենք, որ կհրապարակեր։ Ուստի, այս անգամ էլ վստահաբար չի հրապարակելու։ Իսկ այն, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնելող անձը թե՛ ստախոս է, թե՛ բանսարկու, Հայաստանում չեն կասկածում նույնիսկ նրա կողմնակիցները։ 

Արմեն Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular