ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինքնամոռաց ավելացնում է պետական պարտքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի պետական պարտքն ավելանում է երկրաչափական պրոգրեսիայով․ գործող իշխանությունները ագահաբար նորանոր վարկեր են ներգրավում և պետական պարտքը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 9 մլրդ 31 մլն դոլար կամ 4 տրիլիոն 369 մլրդ դրամ։ Այն, նախորդ ամսվա օգոստոսի համեմատ, աճել է 86 մլն դոլարով, իսկ 1 տարվա կտրվածքով՝ 1 մլրդ 184 մլն դոլարով։ Պետական պարտքի մեծ մասը կառավարության արտաքին պարտքն է, որը կազմում է 8 միլիարդ 564 մլն դոլար։ Սրա մեջ են մտնում արտաքին վարկերն ու փոխառությունները, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պարտատոմսերը, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժույթային պետական պարտատոմսերը։
 
Տարեսկզբի համեմատ՝ կառավարության արտաքին պարտքն ավելացել է 1 մլրդ 190 մլն դոլարով։ Կառավարության ներքին պարտքը կազմում է 2 միլիարդ 372 միլիոն դոլար։ Պետական պարտքի այս աննախադեպ ավելացումն արդարացված կլիներ, եթե կառավարությունն ունենար հստակ տնտեսական ծրագիր, տնտեսությունը վերականգնելու փաստարկված հայեցակարգ։ Մասնագետները նշում են, որ պետպարտքի այս ավելացումը որևէ տրամաբանական բացատրություն չունի և ընդամենը լրացուցիչ բեռ է լինելու ՀՀ քաղաքացիների համար։ Այդուհանդերձ, մեկ տրամաբանական բացատրություն կա՝ դրսից գումարների ներգրավմամբ Փաշինյանը պարզապես լուծում է այսրոպեական խնդիր՝ իշխանությունն ամեն գնով պահելու խնդիրը։
 
Հասկանալով, որ կեղծ վիճակագրական տվյալները որևէ կերպ չեն ազդում հանրության կենսամակարդակի վրա, որն օրեցօր վատթարանում է, Փաշինյանը ավելացում է պարտային բեռը՝ գումարները ծախսելով սոցիալական տարբեր ծրագրերի, նաև յուրայինների կյանքը լավացնելու համար։ Իհարկե, նույնիսկ այդ հանգամանքը չի կարող փրկել նրա իշխանությունը։ Գների շեշտակի աճը կտրուկ վատացրել է մարդկանց կենսամակարդակը, իսկ ենթակառուցվածքային բարեփոխումներ չեն իրականացվում, խոշոր ծրագրեր առայժմ չեն արվում, պատերազմից հետո որևէ լուրջ քայլ չի կատարվել թե՛ տեղահանվածների բնակարանային ու սոցիալական հարցերը լուծելու, թե՛ խոցելի խավերի կյանքը թեթևացնելու ուղղությամբ։ Փաշինյանի իշխանությունը կհեռանա, ըստ ամենայնի, ոչ հեռու ապագայում, իսկ այդ իշխանության հետևանքները Հայաստանը դեռ երկար է կրելու։
 
Կարեն Հակոբյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular