ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի վերջին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին ներկայացրել է 2015 թվականին կնքված միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսման ծրագիրը:

Ինչպես հայտնում է «Թասնիմ» գործակալությունը, բանակցությունները վերսկսվելու են նոյեմբերի վերջին: Այս մասին իրանցի դիվանագետը գրել է իր թվիթերյան էջում Բրյուսելում ԵՄ ներկայացուցիչ Էնրիկե Մորայի հետ հանդիպումից հետո:

Բաղերին նշել է, որ «կառուցողական և լուրջ երկխոսություն է ունեցել Մորայի հետ՝ շեշտը դնելով հաջող բանակցությունների որոշ տարրերի վրա»:

«Մենք համաձայնել ենք բանակցություններ սկսել մինչև նոյեմբերի ավարտը: Հստակ ամսաթիվը կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում»,- գրել է Բաղերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular