ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև հետբրեքզիթային տարաձայնությունները շարունակվում են. Ֆրանսիան արգելափակել է բրիտանական ձկնորսական նավերի ճանապարհը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի իշխանությունները մեկ բրիտանական ձկնորսական նավ են բռնագրավել, ևս մեկը տուգանվել է: Ինչպես հայտնում է BBC News-ը, այս քայլեր պայմանավորված են ձկնորսության իրավունքի շուրջ երկու երկրի միջև ծագած հետբրեքզիթային տարաձայնություններով:

Ծովային հարցերով ֆրանսիացի նախարար Աննիկ Ժիրարդինը հայտարարել է, որ նավերը զգուշացում են ստացել գիշերային ստուգման ժամանակ:

Նախարարի խոսքով՝ նավերից մեկը միանգամից չի ենթարկվել, մյուսին էլ թույլ չեն տվել ձկնորսությամբ զբաղվել ֆրանսիական ջրերում, այդ իսկ պատճառով կալանել են:

Մեծ Բրիտանիայի Brexit-ի հարցերով նախարար Լորդ Ֆրոսթը հայտարարել է, որ բրիթանական նավերի ճանապարհն արգելափակելու ֆրանսիական սպառնալիքները «հիասթափեցնող» են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular