Դոլարն ու եվրոն թանկացել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կազմել է 477.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.48 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.90 դրամ (աճել է 0.55 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 657.30 դրամ (աճել է 1.67 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.79 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 367.98 դրամ, ոսկի՝ 27,577.38 դրամ, պլատին՝ 15,714.61 դրամ: