ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան երկու ռազմական արշավ է նախապատրաստում Սիրիայի հյուսիսում. աղբյուր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական բանակը պատրաստվում է երկու արշավ իրականացնել Սիրիայում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով սիրիական ընդդիմության իր աղբյուրին:

«Զինված ստորաբաժանումները լիակատար մարտական պատրաստականության են բերվել Անկարայի հրահանգով»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Վերջինս մասնավորեցրել է, որ զինվորականներին բաժանել են մի քանի ուղղությամբ աշխատելու համար Իդլիբ նահանգում, Հալեպի հյուսիսային շրջանում, ինչպես նաև Մանբիջ, Ղամիշլի և Էլ-Հասակա քաղաքներում:

Աղբյուրի տվյալներով՝ խմբավորումները՝ Թուրքիայի ղեկավարությամբ, միաժամանակ երկու գործողության են պատրաստվում. Իդլիբի հյուսիսարևմտյան հատվածում՝ այնտեղ գտնվող զինված խմբավորումներին աջակցելու համար և Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում՝ ընդդեմ «Սիրիական ժողովրդավարական ուժերի»:

Պատասխանելով հարցին, թե երբ կարող են գործողությունները սկսվել, գործակալության զրուցակիցն ասել է, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, անսպասելի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular