ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանից շատ դրական ազդակներ ենք ստացել. Չավուշօղլու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Türk հեռուստաալիքի եթերում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային։

Նա հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ կատարած վերջին այցի ժամանակ արված հայտարարությունները։

«Այս հարցերի շուրջ մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ։ Հայաստանից շատ դրական ազդակներ ենք ստացել։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք փոխադարձ քայլերի՝ ի պատասխան Երևանի դրական որոշումների։ Անկարան Բաքվի հետ քննարկում է, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular