ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1918-1920թթ. Ադրբեջանը Ազգերի լիգայի կողմից չի ճանաչվել, իսկ Ղրիմը համարվել է Խորհրդային Ուկրաինայի մաս․ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդային քարտեզներով սահմաններ որոշելու ջատագովներին հիշեցնեմ,որ այն չի սպասարկելու ՀՀ շահերը։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել։

«Այսօրվա Ադրբեջանը Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չէ,իսկ 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը Ազգերի լիգայի կողմից չի ճանաչվել։

Իսկ նրանց ովքեր Հայաստանում ջանասիրաբար հղում են անում 1960- 70ականների ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների ճշմարտացիությանն ընդամենը հիշեցնեմ,որ նույն այդ քարտեզներով Ղրիմը համարվում էր ոչ թե Խորհրդային Ռուսաստանի,այլ Խորհրդային Ուկրաինայի մաս,իսկ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Սովետական Ադրբեջանի։

Հիմա Արցախի մնացած մասի հետ ի՞նչ է լինելու։

Պոպուլիզմի տրիբունն էր գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Հիմա Արցախը Հայաստա՞ն է,թե՞ արդեն վերջ»,- գրել է Շարմազանովը։

Աղբյուր` Փաստինֆո

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular