ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողորմելի Հայաստան.Ավետիք Իշխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
ՈՂՈՐՄԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Վրդովվել էի և զայրացել, երբ վերջերս Հայաստանի տարբեր մարզերում տեղադրվել էին խոշոր քաղաքական գովազդներ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով,Կրեմլի պատկերով՝ «Հավերժ միասին» կարգախոսով։ Թվում էր, թե այդ գովազդային վահանակները զայրացրել էին նաև այլոց, հատկապես, իրենց թունդ ազգայնական համարող, այլ կարծիք ունեցողներին «ռսի ստրուկ» անվանող, «առաջադեմ» գործիչներին։ Սակայն ասյօր,հերթական անգամ զայրացա, երբ արդեն նրանք հպարտությամբ ներկայացնում են իրենց հսկայական գովազդային վահանակները։ Գովազդում պատկերված է մի ողորմելի, խեղճուկրակ որբուկ՝ Հայաստանը, որն իր իր փրկությունը տեսնում է ամերիկուհու ոտքերն ընկնելով և դրանք գրկելով։ Եվ սրանք մեծ-մեծ խոսում են ազգային արժանապատվությունից, իրենք զուրկ լինելով դրանից։ Ահա և քեզ «ազատ, անկախ, ինքնիշխան» Հայաստան, իր ողորմելի իշխանությամբ և ոչ պակաս ողորմելի հյուսիսային և արևմտյան բևեռներով։ Պատկերացնու՞մ եք, թե այս ամենը տեսնելով, ինչ կարծիք կկազմեն մեր մասին օտարները, այդ թվում ռուսներն ու ամերիկացիները։ Եվ ցավոք, նրանք ճիշտ կլինեն։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular