ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաղորդել է ՌԴ-ի օդային տարածքում լրացուցիչ թռիչքների համաձայնեցման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաղորդել է, որ Ռուսաստանը հավանություն է տվել իր օդային տարածությունում թռիչքների թվի ավելացման վերաբերյալ ամերիկյան ավիափոխադրողների խնդրանքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը:

ԶԼՄ-ների տեղեկության համաձայն՝ Պետդեպարտամենտում հաստատել են ավիաընկերություններից նամակ ստանալը և հաղորդել են, որ անցած շաբաթ Մոսկվան համաձայնել է լրացուցիչ թռիչքներին: Դրա հետ մեկտեղ գերատեսչությունում հրաժարվել են հայտնել, թե հատկապես քանի թռիչքների են հավանություն տվել:

«ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը շարունակում Է Ռուսաստանի իշխանությունների հետ փոխգործակցել ամերիկյան ավիափոխադրողների համար հնարավորությունների ընդլայնման հարցում»,-գրում է Reuters-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի խոշորագույն ավիափոխադրողները, որոնց թվում են՝ American Airlines-ը, Delta Airlines-ը, FedEx Corp-ը և United Parcel Service-ը, նամակ են ուղարկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ խնդրելով հասնել Ռուսաստանի օդային տարածությունում թռիչքների թվի ավելացման:

Ընկերությունների ներկայացուցիչների խոսքով, առանց նման իրավունքների ինքնաթիռները պետք է օգտվեն այլընտրանքային ոչ արդյունավետ երթուղիներից, ինչը կհանգեցնի ժամանակի կորստի, ավելորդ տեխնիկական կանգառների և CO2-ի ավելորդ արտանետումների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular