ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան կժամանեն ԵԽԽՎ դիտորդները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդները նոյեմբերի 3-5-ը Հայաստան կայցելեն: Տեղեկությունը հայտնում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիաննա Օբերգը (Շվեդիա) կհանդիպեն Հայաստանի ղեկավարության, խորհրդարանական հանձնաժողովների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, Հայաստանի օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդների հետ։
Հանդիպումներ են նախատեսված նաև դիվանագետների, դատական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
 
Կքննարկվեն ընտրական համակարգի բարեփոխման, սահմանադրական ինստիտուտների միջև հարաբերությունների, ԶԼՄ-ների աշխատանքի, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության և ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հետ կապված հարցեր:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular