ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինին վստահություն է հայտնել ռուսաստանցիների 66 %-ը. հարցումը ցույց է տվել ՌԴ բնակչության որ տոկոսն է հավանում նրա աշխատանքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը երկրի ղեկավարի պաշտոնում հավանության է արժանացրել ռուսաստանցիների 62.1 տոկոսը, նրան վստահում է բնակիչների 66 տոկոսը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հետևում է Հասարակական կարծիքի հետազոտության համառուսական կենտրոնի հարցման արդյունքներից: Կենտրոնի տվյալներով՝ նախագահի նկատմամբ անվստահություն է հայտնել հարցվածների 31.4 տոկոսը:

Բացի այդ, հարցվածների 61.2 տոկոսը նշել է, որ հավանում է Պուտինի գործունեությունը նախագահական պաշտոնին, 28.5 տոկոսը՝ չի հավանում:  

Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել է 18-ից բարձր տարիքի 11 200 մարդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular