Ջեռուցման նոր համակարգ Մեծ Մասրիկում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԳեղարքունքին մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցն արդեն նոր ջեռուցման համարգ ունի: Մինչև վերջերս դպրոցը ջեռուցվել է միայն փայտի վառարանների միջոցով: Այժմ դպրոցում գործում է լոկալ ջեռուցման համակարգ, որը ներդրվել է ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանի անձնական միջոցներով: Ջեռուցման նոր համակարգի անցնեուց հետո դպրոցում նվազել է աշակերտների բացակայությունների ու հիվանդությունների թիվը:
ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը առաջին անգամ չէ, որ օգնում է իր հայրենի գյուղին և թիվ 23 ընտրատարածքի բնակիչներին: Ամանորի նախաշեմին ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը ևս մեկ նվեր է պատրաստել ընտրատարածքի բնակիչների համար: Նա իր անձնական միջոցներից 6500 ամանորյա տոպրակ է ուղարկել ընտրատարածքի երեխաների համար:
Իդեպ Կարեն Բոթոյանը մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր է դարձել թիվ 23 ընտրատարածքից: