ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


G20-ի երկրները որոշել են պատվաստել աշխարհի բնակչության 70%-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեծ քսանյակ»-ի (G20) երկրները որոշել են կորոնավիրուսի դեմ պատվաստել աշխարհի բնակչության 70 տոկոսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

G20-ի երկրների ֆինանսների և առողջապահության նախարարությունների ղեկավարների համատեղ հանդիպման մասնակիցները հայտարարել են իրենց պատրաստակամությունը՝ ավելացնելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումը զարգացող երկրներ՝ մինչև այս տարվա վերջ հասնելու համար պատվաստման 40, իսկ հաջորդ տարվա կեսերին՝ 70 տոկոսի:

«Մեծ քսանյակ»-ը ներառում է Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Թուրքիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կոերան, Ճապոնիան, նաև Եվրամիությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular