ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը դժգոհ է մարզպետների աշխատանքից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դժգոհ է մարզպետների մեծ մասի աշխատանքից, առաջիկայում մի շարք փոփոխություններ և պաշտոնանկություններ են սպասվում։ Երեկ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում «Քաղաքացական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն է հրաժարվել մանդատից։ Նա առաջիկայում նշանակվելու է Շիրակի մարզպետ։ Նախօրեին էլ պաշտոնանկ արվեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, նրա փոխարեն նշանակվեց Ռազմիկ Պետրոսյանը։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ` Փաշինյանը նաև դժգոհ է Արմավիրի, Վայոց ձորի մարզպետներից, ՏԻՄ ընտրություններից հետո մտադիր է նրանց ևս փոխարինել։
 
Իշխանությունը կարծում է, թե Համբարձում Մաթևոսյանն ու Արարատ Գրիգորյանը բավարար ջանասիրությամբ չեն աշխատում «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, և այժմ տենդագին փնտրտուքների մեջ են, թե ում նշանակեն մարզպետ նրանց փոխարեն։ Վանաձորում ավագանու ընտրություններից հետո էլ կորոշվի Լոռու մարզպետի ճակատագիրը։ Եթե Արամ Խաչատրյանին հաջողվի դառնալ Վանաձորի քաղաքապետ, ապա մարզպետի պաշտոնը բաժին կհասնի պատգամավոր Արփի Դավոյանին։ Վերջինս, ի դեպ, Լոռու մարզից Երևան չի գալիս, շաբաթներ շարունակ համակարգում է ընտրությունների քարոզարշավը Վանաձորում, Սպիտակում, Փամբակում, Ստեփանավանում։ Դավոյանը հույս ունի այսկերպ աչքի ընկնել, ապացուցել իր բուռն նվիրվածությունը Նիկոլ Փաշինյանին և ստանալ մարզպետի բաղձալի պաշտոնը։ Այդուհանդերձ, ՔՊ-ում խոսում, որ եթե Վանաձորում չհաղթեն, Արամ Խաչատրյանը չի զրկվի մարզպետի պաշտոնից, քանի որ դարձել է Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր շրջապատի անդամներից մեկը, և նրան չեն հեռացնի, ինչպես դա եղավ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ։
 
Սարգիս Գաբրիելյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular