ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զանգվածային լրատվության մասին» օրենքի նոր կարգավորումը խնդիրներ կառաջացնի, եթե իրավակիրառ պրակտիկայում այն այլ մեկնաբանություններ ստանա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է պատասխանատվության ենթարկել այն լրատվամիջոցին, որը հղում կանի ֆեյքերին՝ անանուն աղբյուրներին: Այս թեմայով զրուցել ենք Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։

Հարցին, թե այս փոփոխությունը որքանո՞վ է հավասար պայմաններ ստեղծում ԶԼՄ-ների ու նույն այդ անանուն աղբյուրների համար Բորիս Նավասարդյանը պատասխանել է․ «Եթե այդ կարգավորումը ճիշտ և գրագետ կիրառվի, ապա դաշտում ոչ մի բան չի փոխելու, որովհետև այդ նույն իրավական նորմը մինչև այդ դրույթի առաջին ընթերցմամբ ընդունումն էլ էր գործում: Այս կարգավորումը խնդիրներ կառաջացնի, եթե իրավակիրառ պրակտիկայում այն այլ մեկնաբանություններ ստանա: Լրատվամիջոցների մոտ մտահոգություններ կան, որ եթե իրենք, օրինակ՝ մեջբերում են ինչ-որ բովանդակություն, որը հակասում է օրենքին, բայց այդ նույն հրապարակման մեջ տալիս են նաև այլ աղբյուր, որն այդ նույն իրադարձությունը, փաստը այլ կերպ ու օրենքին չհակասող կերպով է մեկնաբանում, ապա նույնիսկ այս դեպքում լրատվամիջոցը կարող է պատասխանատվության ենթարկվել, բայց նորմն այսպես չի կարող գործել: Լրատվամիջոցն իրավունք ունի ցանկացած լուր տարածելու, եթե նաև հայտնում է այդ լուրի նկատմամբ իր վերաբերմունքը կամ տալիս է նաև այլ աղբյուր, որը նաև հակառակ ձևով է մեկնաբանում փաստը կամ իրադարձությունը: Սա ընդամենը մեկ օրինակ էր, որ սխալ իրավակիրառ պրակտիկայի դեպքում կարող են խնդիրներ առաջանալ, բայց եթե իրավապահ մարմինները գործեն իրավական բարեխղճության ու ողջամտության շրջանակներում, որևէ նոր բան այս դրույթը չի բերելու լրատվական դաշտում»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular