ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանի նախագահը G20-ի երկրներին կոչ է արել խրախուսել պատվաստանյութերի փոխադարձ ճանաչումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ով Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին միացել է տեսակոնֆերանսի միջոցով, հանդես է եկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հարցում համաշխարհային համագործակցության նախաձեռնությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնավորապես, Ծինփինը կոչ է արել առաջ մղել պատվաստանյութերի փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կիրառման պատվաստանյութերի ցուցակի վրա:

«Պետք է արդար մոտեցում ցուցաբերել տարատեսակ պատվաստանյութերի նկատմամբ»,- ասել է նա:

Չինաստանի ղեկավարը Մեծ քսանյակի երկրներին կոչ է արել հավատարիմ մնալ փոխհամագործակցության, թափանցիկության ու բազմակողմանիության սկզբունքներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular