ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապանում 26-ամյա ծննդկանը մահացել է արյունահոսությունից. ինչ է պատմում ծննդատան վարիչը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կապանում մահացած ծննդկանի պտուղը մեռելածին է եղել, ինչի հետեւանքով կնոջ մոտ արյան մակարդելիության խանգարում էր առաջացել: Այս մասին NEWS.am-ին ասաց Կապանի ծննդատան վարիչ Սամվել Միկոյանը` անդրադառնալով իրենց մոտ դեկտեմբերի 25-ին ծննդկանի ու նորածնի մահվան դեպքերին:

«Կինը մեզ մոտ է ընդունվել 37-38 շաբաթական հղիությամբ, պղտի ներարգանդային մահով: Նման դեպքերում որպես կանոն լինում է արյան մակարդելիության խանգարում, այդ վիճակում վախեցանք Երեւան տեղափոխել, այդ պատճառով բոլոր միջոցառումներն իրականացրինք, որից հետո կինը ծննդաբերեց: Դրանից հետո էլ պրոֆիլակտիկ բուժումները շարունակել ենք»,- ասաց բաժանմունքի վարիչը:

Սամվել Միկոյանի պատմելով` 26-ամյա ծննդկանի մոտ ծննդաբերությունից մոտ 1 ժամ անց նկատվել է ջրիկ արյունային արտադրություն, որը արյան մակարդուկ չէր, կատարվել է բոլոր անհրաժեշտ բուժումները: Ըստ բժշկի` իրենք մինչեւ վերջ պայքարել են, որ արգանդը չհեռացնեն, քանի որ կինը երեխաներ չուներ եւ հետագայում մայրանալու էր:

«Ամեն ինչ արեցինք, սակայն չկարողացանք դադարեցնել արյունահոսությունը»,- ասաց նա:

Նշենք, որ վերջին ամիսներին արդեն 4-րդ դեպքն է, որ ծննդաբերությունից հետո կինը մահանում է արյունահոսության հետեւանքով:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular