ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը զինվել է ռազավարային սերբական զենիթային համակարգերով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ruserbia.com-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտերի ժամանակ ռազմավար վերցված սերբական 20 մմ-ոց M-55A4B1 և M-55A3B1 ՀՕՊ համակարգեր են նկատվել Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունների ժամանակ։

Ըստ Բալկանական անվտանգության ցանց (Balkanska Bezbeznosna Mrezha) կայքի՝ հոկտեմբերի 5-ից 8-ը տեղի ունեցած զորավարժությունների տեսանյութերում երևացել են ենթադրաբար նախկին հայկական MT-LB եռփողանի զենիթային համակարգեր, որոնք արտադրվել են սերբական Zastava ձեռնարկությունում։

2019-2020 թվականներին Բելգրադում գրանցված Ventura trans ընկերության միջոցով սերբական բանակի այդ ավելցուկային սպառազինությունը հայերն են գնել։ Սերբիայում 2006-2007 թվականներին այդ համակարգերը հանվել են ծառայությունից, ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ դրանք ադրբեջանցիներին բաժին են հասել սերբական արտադրության 24 MT-LB հրանոթներով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular