ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Խորհրդային Միությունը թուրքերին նվիրեց լեգենդար Արարատ լեռը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

autoparus.by-ն գրում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փլուզված չորս կայսրություններից մեկը Օսմանյան Թուրքիան էր. թուրքերը մեծ սխալ թույլ տվեցին, երբ 1914 թվականի աշնանը դուրս էին եկել Անտանտի դեմ Գերմանիայի կողմից։

Ճիշտ է, թուրքերը թշնամու դեմ կռվելու փոխարեն կենտրոնացել էին սեփական այն բնակչության դեմ պայքարի վրա, որը գտնվում էր հայերի, հույների և ասորիների կողմից վերահսկվող տարածքներում։ 1916 թվականի վերջին ռուսական բանակը թուրքերին դուրս էր մղել Արևմտյան Հայաստանից, սակայն Ռուսաստանում հեղափոխություն է սկսվել, զինվորականները սկսել են լքել ռազմաճակատը, և Թուրքիայի համար ռազմական փլուզումից խուսափելու հույս է հայտնվել, չնայած 1918 թվականի նոյեմբերին Գերմանիան հանձնվել էր։ Թուրք զինվորականներին դուր չէր գալիս այդ վիճակը, և նրանք Ստամբուլում և Անկարայում ստեղծել էին իրենց կառավարության նման մի բան։ Այլընտրանքային կառավարությունը գլխավորում էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, ով ԽՍՀՄ-ին առաջարկել էր ֆինանսական և ռազմական փոխօգնությամբ դիվանագիտական ​​համագործակցություն։ Բացի այդ, նա հայտարարել էր, որ թուրք ժողովուրդը պայքարում է ճնշված ժողովուրդների իրավունքների համար։ 1920 թվականի աշնանը ԽՍՀՄ-ից առաջին օգնությունն է հասել Թուրքիա։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ստացել էր 10 միլիոն ոսկի, 40 հազար հրազեն, այդ թվում 350 գնդացիր, հրետանի և մեծ քանակությամբ զինամթերք։ Միաժամանակ Կարմիր բանակը մտել է Հայաստան հայ կոմունիստներին օգնելու պատրվակով։

1921 թվականին Արարատյան Հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ, և նրա տեղը զբաղեցրել է Հայկական ԽՍՀ-ն, բայց Մոսկվայի պայմանագրի սահմաններում, ըստ որի հայկական տարածքի մի մասը զիջվել է Թուրքիային։ Այսպիսով, լեգենդար Արարատը դարձել է թուրքական, և բոլշևիկները այն փոխանակել են Բաթումի շրջանի հետ, քանի որ նրանց համար նավահանգիստը գերադասելի է եղել լեռնագագաթից։

Ի դեպ, թուրքերը Արարատի վրա գտնվող հեղափոխության հուշարձանում դրել են Վորոշիլովի քանդակը ի նշան երախտագիտության Խորհրդային Միությանը։ Պատմաբանները մինչ օրս չեն հասկանում, թե ինչո՞ւ է տեղադրվել Վորոշիլովի, և ոչ թե Լենինի արձանը, իրականում որի հրամանով էլ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը օգնություն է ստացել ԽՍՀՄ-ից, բայց փաստը մնում է փաստ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular