ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը նշել է նախկին ԽՍՀՄ այն երկիրը, որի դիրքորոշումը կախված է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի հարաբերություններից․ դա Ուկրաինան չէ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ukraina.ru-ն գրում է, որ հետխորհրդային տարածքի միակ երկիրը, որի վիճակն ուղղակիորեն կախված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններից և ինքը դա հասկանում է, Ղազախստանն է։ Այս մասին  ռուսերեն Sputnik YouTube ալիքի եթերում ասել է քաղաքագետ Դմիտրի Եվստաֆիևը։

«Ղազախստան. դա մի պետություն է, որի կայունությունը կախված է բացառապես նրանից, թե որքան չեզոք են հիմնական խաղացողները՝ ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը նախկին խորհրդային այդ հանրապետությունում ներքաղաքական գործընթացների նկատմամբ։ Եթե ​​այդ խաղացողները սկսեն օգտագործել Ղազախստանի տարածքը լոգիստիկայի տեսանկյունից և որպես դիմակայության տարածք, ապա այդ պետությունը պարզապես չի լինի»,- ասել է նա։

Ուստի, Եվստաֆիևի խոսքով, Ղազախստանի համար առաջին հերթին կարևոր է ամեն կերպ ընդգծել իր բարեկամական կարգավիճակը Ռուսաստանի հանդեպ։ Երկրորդ հերթին այդ երկրի համար կարևոր է ռազմաքաղաքական չեզոքության դիրք գրավելը։ Փորձագետը Հայաստանը ևս անվանել է նման երկիր։ Բայց եթե, ըստ նրա, Ղազախստանի իշխանությունները հասկանում են իրենց դիրքորոշումը, ապա նա կասկածներ ունի Հայաստանի իշխանությունների հասկացողության հարցում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular