ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեան և ԱՄՆ-ն օդուժի համատեղ զինավարժանքներ են սկսել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 1-ին համատեղ զորավարժություններ են սկսել: Այդ մասին KBS հեռուստաալիքին հայտնել Է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության մի աղբյուր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ զինավարժանքները կտևեն հինգ օր: Դրանցում գործի կդրվի շուրջ հարյուր միավոր ավիատեխնիկա, այդ թվում՝ հարավկորական F-15K և KF-16 կործանիչներ, ամերիկյան F-16-ներ: Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հրաժարվել է հայտնել որևէ մանրամասնություն՝ սոսկ հայտարարելով, թե զորավարժություններն անցկացվում են «հավասարակշռված կերպով պլանին համապատասխան»:

Վերջին տարիներին դաշնակիցները համատեղ զինավարժանքներն անցկացնում են կրճատված մասշտաբներով, ինչը կոչված Է նպաստելու ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման դիվանագիտական ջանքերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular