ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ մեկնող օտարերկրացիները պետք է պատվաստված լինեն և ունենան թեստի բացասական պատասխան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ մեկնող օտարերկրացիները նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ-19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (բացառությունները խիստ սահմանափակ են):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ պահանջվում է նաև հետևել տեղում գործող սանիտարահամաճարակային պահանջներին, ինչպիսիք են՝ դիմակ դնելը, ձեռքերը ախտահանելը, լվանալը և այլն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular