ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր կուսակցություններն են առաջադրվելու Կապանի, Ստեփանավանի և Իջևանի ընտրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 14-ին Կապանում, Ստեփանավանում ու Իջևանում ավագանու ընտրություններ են։  Ստեփանավանում ընտրություններում կպայքարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Ստեփանավանում ՔՊ–ից  ավագանու ցուցակը գլխավորում է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, ԲՀԿ-ից՝ Հարություն Ղարագոզյանը, իսկ  ՀԱԿ–ից ցուցակի առաջին համարը Վանո Հակոբյանն է։ 

Իջևանում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը,  իսկ ՀՅԴ ավագանու ցուցակը՝ Վահան Ղազումյանը։

Կապանում ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրից» ավագանու ցուցակը կգլխավորի Դավիթ Դանիելյանը, իսկ, «Շանթ» դաշինքով առաջադրվելու է գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular