ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է «վերևից» իջեցված. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում

«Մինչ դռնփակ նիստում պաշտպանության նախարարը «պարզաբանում էր», թե ինչո՞ւ է արգելվում ինձ՝ որպես պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ, այցելել սահմանագիծ, պարզվեց, որ նույն հանձնաժողովի իշխանությունը ներկայացնող անդամները նախորդ շաբաթ հնարավորություն ունեցել են այցելելու։

Նախարարի պարզաբանումը փակ նիստում էր՝ չեմ հանրայնացնի, բայց նույն «խնդիրները» ենթադրում է, որ խաղի կանոնները պետք է գործեն բոլորի համար։

Եվս մեկ անգամ համոզվեցի՝ ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է «վերևից» իջեցված։

Մնացածը թեմաներին դեռ կանդրադառնամ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular