ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձրաձայնել եմ սահմանապահ զորքերում պայմանագրային/սպայական կազմի աշխատավարձերի, հավելավճարի բարձրացման հարցը․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի՝ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի համատեղ նիստում բարձրաձայնել եմ սահմանապահ զորքերում պայմանագրային/սպայական կազմի աշխատավարձերի, հավելավճարի բարձրացման հարցը։

Խոսքն առաջին հերթին վերաբերվում է բավականին ծանր պայմաններում, թշնամու հետ բավականին մոտ հատվածում՝ Սյունիքում, ծառայություն տանող անձնակազմին։

Իհարկե խնդիրը միայն այդ հատվածում չէ, սակայն Սյունիքում այդ հարցն առավել ընդգծված է։

Անվտանգության համակարգի վերակազմավորման հիմքում ծառայողն է՝ զինվորական մասնագիտություն ընտրած և կյանքը հայրենիքին նվիրած մարդը։

Այս մարդկանց և նրանց ընտանիքների սոցիալական հարցերը պետք է առաջնահերթ լուծվեն, որպեսզի նրանք բացառապես մտածեն ծառայության մասին և զբաղվեն բացառապես այդ գործերով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular