ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (նոյեմբերի 2)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Լիբերիա՝Գոհաբանության օր, Գվատեմալա, Հոնդուրաս, Մեքսիկա և Սալվադոր՝ Մեռելոց:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829 – ծնվել է նշանավոր հայ գրող, բանաստեղծ Միքայել Նալբանդյանը:

1870 – ծնվել է երգիծաբանՄուշեղ Բագրատունին:

1915 – ծնվել է հայազգի ամերիկացի երգչուհի Քեյ Արմենը (Արմենուհի Մանուկյան):

1931 - ծնվել է լրագրող, երգիծաբան, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանը:

1967 – վախճանվել է գրող, արձակագիր Քրիստափոր Թափալցյանը:

1972 – ծնվել է ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը, որը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է:

1988 - ԽՍՀՄ-ում կենսաթոշակները բարձրացրել են 40 %-ով:

2003 - Երևանի Արաբկիր համայնքի ջրամատակարարման խողովակի վթարի հետևանքով առաջացել է դիզենտերիայի բռնկում, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում դիզենտերիայով հիվանդների թիվը անցել է 100-ից:

2008 – Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հռչակագիր:

2011 - Ալիկ Սարգսյանը ազատվել է ոստիկանապետի պաշտոնից և նոր ոստիկանապետ է նշանակվել Վլադիմիր Գասպարյանը:

2012 - վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական գեղանկարիչ, գրաֆիկ և սցենոգրաֆ Զավեն Արշակունին:

2013 - առավոտյան ժամը 10-ն անց 20-ի սահմաններում հոսանքազրկվել է մայրաքաղաք Երևանը ու մի շարք մարզեր։ Ըստ բացատրության՝ հոսանքազրկման պատճառը Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն է:

2018 - Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:

- ԿԸՀ-ն հաստատել է դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների

ժամանակացույցը:

2019 - Մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանամերձ հրապարակում կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։ Հիշեցնենք, որ ներկայացման ժամանակ իրարանցում է առաջացել, քաղաքացիները դժգոհել են ներկայացման որակից ու մակարդակից։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

69 մ.թ.ա. - ծնվել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան:

1570 – Հոլանդիայում տեղի է ունեցել մեջ ջրհեղեղ, որի հետևանքով մոտ 20 000 մարդ է խեղդվել Հյուսիսային ծովում:

1699 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Շարդենը:

1721 - Պետրոս 1-ինը ընդունել է Հայրենիքի Հոր, Համառուսաստանյան Ցարի և Պետրոս Մեծի կոչումները, Ռուսաստանը դարձել է կայսրություն:

1755 – ծնվել է Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետը:

1865 – ծնվել է  ամերիկացի լրագրող և քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգը:

1895 - վախճանվել է ֆրանսիացի սպա, Պուշկինին սպանած Ժորժ Դանթեսը:

1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ  Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Օսմանյան կայսրությանը, որի հետևանքով Դարդանելի նեղուցը փակվել է:

1917 - հրապարակվել է Բալֆուրի հռչակագիրը, ըստ որի՝ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Բալֆուրը հայտնել է Լայոնել Ռոտշիլդին, որ Բրիտանիայի կառավարությունը համաձայն է «Պաղեստինում ստեղծել հրեա ժողովրդի բնակչության օջաախ»:

1936 - Բի-Բի-Սին իր Կրիստալ Պելես ստուդիայից սկսել է հեռարձակել բարձր որակի հեռուստահաղորդումներ:

1937 - մոսկովյան Կրեմլի 5 գմբեթներում առաջին անգամ վառվել են կարմիր աստղեր:

1938 - Հունգարիան գրավել է Սլովակիայի հարավային մասը:

1943- ԽՍՀՄ-ում սկսվել է կարաչաևցիների դեպորտացիան Միջին Ասիա:

1946 - Չատկալյան լեռնաշղթայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի արդյունքում Տաշքենդի և այլ քաղաքների հարյուրավոր շենքեր են վնասվել:

1947 – ամերիկացի միլիոնատեր Հովարդ Հյուզը իր ընկերության կողմից պատրաստված պատմության ամենամեծ ամֆիբիա  օդանավով թռիչք է իրականացրել:

1950 - վախճանվել է իռլանդացի գրող Ջորջ Բերնարդ Շոուն:

1956 - Հունգարիայի կառավարությունը հայտարարում է Վարշավյան դաշինքից դուրս գալու մասին և օգնություն է խնդրել այլ երկրներից խորհրդային օկուպացիան կանխելու համար:

1959 - «Մոնրեալ Կանադիենս» հոկեյի թիմի դարպասապահ Ժակ Պլանտը հերթական անգամ տափողակով դեմքին հարված ստանալուց հետո դուրս է եկել դաշտից և վերքերը կարելուց հետո վերադարձել իր իսկ պատրաստած ապակեպլաստիկից և ռետինից պատրաստված  դիմակով:

1963 —Հարավային Վիետնամում տապալվել է Նգո Դին Զյոմի կառավարությունը, վերջինս և նրա եղբայր Նգո Դին Նյուն սպանվել են:

1988– ԱՄՆ-իհամացանցում հայտնվել է առաջին վնասակար ծրագիրը: Ուսանող Ռոբերտ Մորրիսոնի արձակած  «որդը»  հայտնաբերվել է Մասսաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտում:

2007- վախճանվել է բալետի խորհրդային արտիստ և բալետ-մայստեր Իգոր Մոիսեևը:

2016 —վախճանվել է խորհրդային և գերմանական կրկեսի արտիստ Օլեգ Պոպովը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular