ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի լեհ երաժիշտների համերգով Երևանում եզրափակվել է «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը Երևանում մեկնարկել էր հոկտեմբերին, ավարտվել է գալա համերգով, որի շրջանակում ելույթ են ունեցել լեհ ճանաչված երաժիշտներ Վոյտեկ Պրոնիևիչը և Ռոշկո եղբայրները:

Համերգը տեղի է ունեցել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Հնչել են Կարոլ Լիպինսկու և Վոյցեխ Կիլարի ստեղծագործությունները։ Շոպենի անվան միջազգային մրցույթի մրցանակակիր Յակուբ Կուզլիկը ներկայացել է մազուրկաների ինքնատիպ կատարմամբ։

Համերգի ընթացքում թանգարան-ինստիտուտում կայացել է լեհ դասական Ցիպրիան Կամիլ Նորվիդի բանաստեղծական հսկայածավալ ժառանգության մի փոքրիկ մասն ամփոփող երկլեզու ժողովածուի շնորհանդեսը, որը նվիրված էր հեղինակի ծննդյան 200-ամյակին: Թարգմանիչը Գագիկ Դավթյանն է։ Երեկոյին բանաստեղծություններից ներկաներին նմուշներ է ներկայացրել վաստակավոր արտիստ Արամ Հովհաննիսյանը:

«Լեհական մշակույթի օրեր» նախագիծն իրականացրել են “Our Beat for Culture Foundation”-ը (“Róbmy swoje dla kultury”, Լեհաստան) և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ։ Նախագիծը համաֆինանսավորվել է Լեհաստանի դեսպանության, Մշակույթի և ազգային ժառանգության և Արտաքին գործերի նախարարությունների կողմից։ Օրերի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվել է երեխաների համար նախատեսված աշխատարան՝ լեհական պատմության և մշակույթի վերաբերյալ։

Աշխատարաններ են կազմակերպվել նաև Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Բացվել է երեք ցուցահանդես. առաջինը պատմել է Լազենկիի գանձերի մասին, երկրորդն անդրադարձել է Լեհաստանի կողմից պարգևատրված հայերին, իսկ երրորդը Վարշավայի բորսային ընկերության ցուցահանդեսն է եղել:

Ցուցադրվել է «Մաթեմատիկոսի արկածները» կինոնկարը, որի համար Հայաստան էր ժամանել ֆիլմի գլխավոր դերակատար Ֆիլիպ Տլոկինսկին։ Ներկայացվել են նաև լեհական «Ժեյա» և «Օրեր և գիշերներ» կինոնկարները։

Մշակույթի օրերի կազմակերպիչները գոհ են իրականացված ծրագրերից և հանդիսատեսի ջերմ արձագանքից։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է եղել, և մարդիկ հնարավորություն են ունեցել ծանոթանալ լեհական մշակույթի տարբեր դրսևորումներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular