ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունն ընդդիմության ցուցակում ընդգրկված մարդկանց նկատմամբ սկսել է ճնշումներ գործադրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Մասիս համայնքի գործող ղեկավար Դավիթ Համբարձումյանի ձևավորած «Դավիթ Համբարձումյան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված մի շարք անձանց նկատմամբ ճնշումներ են իրականացվում։ Մասիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին իր թեկնածուն է առաջադրել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը գլխավորում է Մասիսի ԵԿՄ ղեկավար Սայեն Հայրապետյանը:

Շրջանառվող լուրերի համաձայն` Մասիս խոշորացված համայնքում ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունն, իրենց ձևակերպմամբ, այնքան է խառնվել իրար, որ ընդդիմության թեկնածուի՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ցուցակում ընդգրկված մարդկանց նկատմամբ սկսել է ճնշումներ գործադրել: «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ցուցակում ընդգրկված անձանցից շատերը, որոնք պետական, համայնքային աշխատողներ են, համայնքապետարաններում կամ տարբեր պետական գերատեսչություններում են աշխատում, նրանց սպառնում են՝ կա՛մ ցուցակից դուրս եկեք, կա՛մ աշխատանքից: Թեկնածուները այդ սպառնալիքներն անտեսում են, քանի որ իրենց պնդմամբ՝ իրենք տրամադրված են մարտական:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular