ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էկոնոմիկայի նախարարը ծաղրում է բնակչությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատել ենք, որ մարդիկ շատ ապրանք չսպառեն, գնաճ չլինի»։

Ցնցող այս անհեթեթության հեղինակին դժվար չէ կռահելը՝ էկոնոմիկայի տխրահռչակ նախարար Վահան Քերոբյանն է։ Երեկ լրագրողների հետ զրույցում նա նաև անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու հորդորին՝ ոչ աշխատանքային դարձնել նաև հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր։

«Ես հայ առաքելական եկեղեցու զավակ եմ, փորձում եմ լինել բարեպաշտ քրիստոնյա, բայց երբ խոսում ենք պետության մասին, պետք է հաշվի առնել, որ եկեղեցին և պետությունն անջատ են գործում։ Իհարկե, հաշվի ենք առնում այն ցանկությունները, որոնք կան, բայց նաև պետք է զարմանք հայտնեմ, որ, օրինակ, նույն Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբրի 31-ը, հունվարի 1-ը չնշել որպես տոն, որովհետև դրանք բացարձակ եկեղեցական տոներ չեն»,- ասել է Քերոբյանը և հավելել․ «Մենք առողջ բանականությամբ գործող մարդիկ ենք, մեր աշխատանքում փորձում ենք գտնել ճիշտ բալանսը»։

Էկոնոմիկայի նախարարությունը մինչ այս պահը որևէ կերպ չի կարողացել ողջամիտ կերպով բացատրել ոչ աշխատանքային օրերի կրճատումը, մինչդեռ մասնագետներն էլ նշում են, որ ամանորյա տոների կրճատումը հարվածելու է թե՛ սնունդ վաճառող ընկերություններին, թե՛ ներգնա տուրիզմով զբաղվողներին։ Ամանորին ՀՀ քաղաքացիներից շատերը զգալի գումարներ էին ծախսում, թանկարժեք ուղեգրեր գնում, սենյակներ վարձակալում տարբեր հյուրանոցներում։ Դա, իհարկե, նպաստում էր նաև մարզերի աշխուժացմանը, մարդկանց աշխատանքին։ Իսկ Ամանորի կրճատման դեպքում, բնականաբար, լուրջ հարված է հասցվելու ներքին տուրիզմին։ Միգուցե, հենց դա է Menu.am-ի սեփականատիրոջ նպատակը, որ ստիպված լինեն մեկ-երկու օրվա համար լուրջ պատրաստություն չտեսնել, փոխարենը պատվերներ անել ձախողված առաքման համակարգից։

Բայց այն, ինչ անում է իշխանությունը՝ Վահան Քերոբյանի ձեռամբ, միայն ու միայն տնտեսական վնաս է հասցնելու Հայաստանի Հանրապետությանը։ Իհարկե, նշում են, թե ավելի շատ աշխատելով բարձրացնելու են ՀՆԱ-ն, սակայն, հաշվի առնելով այս իշխանությունների ոչ կոմպետենտությունը, պետական աշխատողների աշխատանքի վերահսկման գործիքների ու հմտությունների բացակայությունը, վստահ կարելի է ասել՝ Վահան Քերոբյանն իր այս առաջարկով ավելի շատ վնասելու, քան օգնելու է ՀՀ տնտեսությանը։

Գարիկ Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular