ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաբուլում իրականացված ահաբեկչության ժամանակ զոհվել է թալիբների զորապետերից մեկը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Թալիբան» արմատական շարժման զինված ուժերի ղեկավարներից մեկը՝ Համդուլլա Մոխլիսը, նոյեմբերի 2-ին զոհվել է Քաբուլում Մուհամադ Դաուդ Խանի անվան զինվորական հոսպիտալի մերձակայքում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով: Նոյեմբերի 3-ին այդ մասին հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով շարժման մի աղբյուր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Երբ մենք տեղեկատվություն ստացանք, որ հոսպտալը (…) ենթարկվել է հարձակման, Քաբուլի զորակազմի հրամանատարն անմիջապես շտապեց պատահարի վայր: Ավելի ուշ մենք իմացանք, որ նա զոհվել Է հիվանդանոցի մոտ բախումների ժամանակ», - AFP-ին պարզաբանել է «Թալիբանի» աղբյուրը:

Գործակալության տվյալներով՝ Մոխլիսը թալիբների ամենաբարձրաստիճան պաշտնյան է, որն սպանվել է այն ժամանակվանից ի վեր, երբ շարժման անդամներն Աֆղանստանում իշխանության գլուխ անցան օգոստոսի կեսերին:

Ինչպես հայտնում է AFP-ն, առնվազն 19 մարդ է սպանվել, ևս 50-ը՝ վիրավորվել Քաբուլում Մուհամադ Դաուդ Խանի անվան զինվորական հոսպիտալի վրա հարձակման հետևանքով: Իր հերթին, Իրանի Press TV հեռուստաալիքը տեղեկացնում է 25 զոհվածների մասին:

Աֆղանստանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումները կատարվել են «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալների կողմից, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղավորումն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular