ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենն էլ է ընտրված, Մակրոնն էլ, բայց նրանց նկարները չեն փակցվում իրենց երկրների գերատեսչություններում. Կարեն Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

 
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, խոսելով պաշտոնյաների աշխատասենյակներում Նիկոլ Փաշինյանի նկարների հայտնվելու մասին, հայտարարեց, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի Նիկոլ Փաշինյանն ընտրված առաջնորդ է։

Պարոն Հարությունյան, չհամոզեցիք... որովհետև Բայդենն էլ է ընտրված, Մակրոնն էլ, բայց նրանց նկարները չեն փակցվում իրենց երկրների գերատեսչություններում:

Իհարկե դուք կարող եք ինձ ասել, որ, օրինակ Հիտլերը ընտրված էր, և նրա նկարներն ամենուրեք փակցված էին, որին ես որևէ հակափաստարկ չեմ կարող բերել:
 
Բայց դա արդեն Ձեր ընտրությունն է:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular