ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղեր, որոնք կյանքից հեռացան 2016 թվականին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Տարեվերջին մենք միշտ տարբեր արդյունքներ ենք ամփոփում: 2016 թվականը հարուստ էր բացասական լուրերով, եւ մենք կփորձենք այնպես անել, որպեսզի դրանք ամբողջությամբ մնան անցնող տարում: Այս տարի շոու բիզնեսի աստղերն մեկը մյուսի հետեւից բաժանվում էին, բայց այդ թեմային կանդրադառնանք ավելի ուշ: Ջորջ Մայքլի մահը մեզ ստիպեց վերհիշել երաժշտության եւ շոու բիզնեսի արտասահմանյան բոլոր աստղերին, որոնք մեզ լքեցին այս տարվա ընթացքում:

Սոնյա Ռիկել

Նորաձեւության աշխարհն ամռանը ծանր կորուստ ունեցավ. օգոստոսի վերջին 86 տարեկանում կյանքից հեռացավ ֆրանսիացի մոդելավորող Սոնյա Ռիկելը: 

Ռուսաստանից եւ Ռումինիայից հրեա ներգաղթյալների դուստրը հղիների համար առաջին հագուստը ստեղծել է 1962 թվականին՝ ամուսնու Laura բուտիկի համար: Այդ պահից ի վեր նրա դիզայնը տարածվում է, եւ շուտով Ռիկելին սկսում են կոչել «տրիկոտաժի թագուհի»:

Առաջին սեփական խանութը Սոնյա Ռիկելը Փարիզում բացում է 1986 թվականին: Կյանքի վերջին տարիներին Ռիկելը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ:

Փրինս

Այս տարի երաժշական աշխարհը հարվածը հարվածի հետեւից ստացավ: Գարնանը՝ ապրիլի 21-ին, վախճանվեց լեգենդար, մեծագույն երաժիշը Փրինսը:

Փրինսի հայրը ժամանակին հայտարարել է. «Ես որդուս Փրինս կոչեցի, որպեսզի նա կարողանա անել այն ամենը, ինչի մասին ես միայն երազել կարող էի»: Եվ արտիստն արեց այն ամենը, ինչի մասին երազում էին միլիոնավորները. փոփ-կուռք դարձավ, որը շեղված չէր փողի եւ փառքի ուղղությամբ: Կարիերայի սկզբին երաժշտական քննադատները նույնիսկ հայտարարում էին, որ երիտասարդ երաժիշտը ռիթմ ընդ բլյուզի սեփական ոճն է ստեղծել, որը կոչեցին արտիստի հայրենի քաղաքի պատվին՝ «մինեապոլիսյան հնչողություն»:

Փրինսի անվան շուրջ հիստերիան գագաթնակետին հասավ 1984 թվականին, նրա ամենահաջող սպավառակի՝ Purple Rain-ի թողարկմամբ, որն ուղեկցվում էր նույնանուն ֆիլմով:

Ամբողջ աշխարհում այս ալբոմի ավելի քան 100 մլն օրինակ է վաճառվել: Նա 7 «Գրեմմի», «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» է ստացել: 2004 թվականին Փրինսի անունը ներառվել է ռոք ըն ռոլի Փառքի սրահում:

Ումբերտո Էկո

Փետրվարին մեզ լքեց մեծագույն գրող, հրապարակախոս, գրաքննադատ Ումբերտո Էկոն, որը զբաղվել է միջնադարյան եւ ժամանակակից էսթետիկայի, զանգվածային մշակույթի հետազոտություններով, մշակել նշանագիտության սեփական տեսությունը, եւ որը 1980 թվականին հրատարակել է «Վարդի անունը» գիրքը. համաշխարհային գրականության հրաշալի ստեղծագործություն, որի հիման վրա նկարահանվել է Շոն Քոների մասնակցությամբ շքեղ ֆիլմը:

Ալան Ռիքման

Հարրի Փոթերի մասին պատմության երկրպագուներին տարեսկզբին ցնցեց Ալան Ռիքմանի մահվան մասին լուրը, որը մարմնավորում է ֆիլմի, թերեւս, ամենատպավորիչ կերպարներից մեկին՝ պրոֆեսոր Սեւերուս Սնեյփին: Հայտնի դերասանը, ռեժիսորն ու սցենարիստը մահացավ 2016 թվականի հունվարի 14-ին, արագորեն զարգացող ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:

Դերասանին վերջին հրաժեշտը տվեցին 2016 թվականի փետրվարի 3-ին, Քովենթ Գարդենի Սուրբ Պողոսի եկեղեցում, որը հայտնի է նաեւ որպես դերասանների եկեղեցի: Արարողությանը ներկա էին միայն նրա ընտանիքի անդամներն ու մտերիմները:

Ֆրանկա Սոցցանի

Դեկտեմբերի 22-ին կյանքից հեռացավ իտալական Vogue-ի գլխավոր խմբագիր Ֆրանկա Սոցցանին: Նա մահացավ 67 տարեկանում, Միլանի իր բնակարանում, քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո:

Ֆրանկան մեծ անհատականություն էր նորաձեւության աշխարհում. 28 տարի շարունակ նա իտալական Vogue-ի գլխավոր խմբագիրն էր, 1994 թվականից ղեկավարել է Condé Nast Italia հրատարակչությունը:

Ջորջ Մայքլ

Երգիչը վախճանվել է քնած ժամանակ, Սուրբ Ծննդյան օրը, որի մասին, նրա շնորհիվ, ամբողջ մոլորակն արդեն քանի տարի է երգում է այս երգը՝

Դեւիդ Բոուի

Հանցագործություն կլիներ որեւէ բան չգրել երաժշտության աստղ չհանդիսացող Դեւիդ Բոուիի մասին, քանի որ Դեւիդին աստղ չես անվանի, այլ Տիեզերական երաժշտության մի ամբողջ արեգակ:

Որպեսզի պարզապես հասկանանք, թե ՈՒՄ եւ ԻՆՉ ենք մենք կորցրել, հարկավոր է երեկոյան մարել սենյակի լույսերը, միացնել Բոուիի երաժշտությունն ու պարզապես կորսվել ժամանակի մեջ:

Լեոնարդ Քոհեն

Մեծագույն երգիչ, որին Ամերիկայի երիտասարդ սերունդը հազիվ թե գիտի, բայց Քոհենն այն երեւույթն է երաժշտության մեջ, որին անպայման կհասնես, երբ պատրաստ լինես...

 

 

 

 

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular