ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե ​​գաք, խոստանում եմ, այստեղից կհեռանաք որպես հաղթող». Սաակաշվիլին բանտից դիմել է վրացի էմիգրանտներին՝ կոչ անելով վերադառնալ ու իրեն աջակցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից կոչով դիմել է վրացի էմիգրանտներին՝ առաջարկելով վերառադնալ երկիր ու իրեն աջակցել, գրում է apsny.ge-ն:

Այս մասին ասվում է Սաակաշվիլիի նամակում, որը բանտի դիմաց կարդացել է նրա փաստաբան Վալերի Գելբախիանին։ 

Նրա խոսքով՝ եթե էմիգրանտները գան Վրաստան՝ աջակցելու նախկին նախագահին, նա նրանց մեծ հաղթանակ է խոստանում։

«Ես դիմում եմ վրացի էմիգրանտներին. շնորհակալություն բոլորին, ովքեր եկել են, ով կռվում է Ռուսթավելիի վրա և կանգնում իմ բանտի մոտ, ով կազմակերպում է ակցիաներ ամբողջ աշխարհում: Հիմա ուզում եմ դիմել բոլորին, ովքեր դեռ չեն եկել. պատրաստվե՛ք, խնայե՛ք գումար, վերցրե՛ք արձակուրդ և մի օր նվեր արե՛ք ձեր երկիր։ Այս օրը շուտով կգա։ Երբ գործընթացները դա ցույց տան, ես ձեզ այդ մասին կտեղեկացնեմ մի քանի օր առաջ։ Բայց մի օր դուք անպայման պետք կգաք Թբիլիսի։ Եթե գաք, խոստանում եմ, այստեղից կհեռանաք որպես հաղթող»,- ասված է նամակում։

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular