ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերներն են. ՌԴ ՌՀԴԾ ղեկավար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերներն են, նրանցից յուրաքանչյուրն անկախ պետություն է, ինքը կարող է որոշել նոր սպառազինության իր կարիքները։ Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երեւանը հետաքրքրություն է ցուցաբերել ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցով նոր պայմանագրերի նկատմամբ՝ կապված նոր իրավիճակին իր ռազմական ներուժի ադապտացման հետ։

«Հայաստանին եւ Ադրբեջանին մեր մատակարարումներում միջազգային որեւէ պարտավորություն չենք խախտում։ Դա վերաբերում է ցանկացած պետության, որի հետ ռազմատեխնիկական գծով համագործակցում ենք։ Մեկի հետ երկարաժամկետ հիմքով, որոշների հետ էլ՝ օպերատիվ հիմքով։ Մենք հետաքրքրված ենք նշված տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանմամբ, որպեսզի հակամարտությունը, որը հաջողվել է դադարեցնել ակտիվ փուլում, կրկին չբռնկվի»,-նշել է Շուգաեւը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular