ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության հետ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել 2022-2027 թվականներին Հայաստանի կառավարության հետ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրմանը, որը բխում է կառավարության կարգադրությունից, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Ընդունել ՌԴ ԱԳՆ-ի եւ գործադիր իշխանության այլ դաշնային մարմինների հետ համաձայնեցված՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության՝ 2022-2027 թվականներին Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրման վերաբերյալ առաջարկությունը», - ասվում է կարգադրության մեջ։

Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է ՌԴ կառավարության անունից համագործակցության ծրագիր ստորագրել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular