ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնաբերվել է Իրկուտսկի մերձակայքում կործանված Ան-12 ինքնաթիռի 2-րդ ինքնագրիչը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայտնաբերվել է նոյեմբերի 3-ին Իրկուտսկի մարզում աղետի ենթարկված Ան-12 ինքնաթիռի հարաչափական ինքնագիչը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Գտնվել են երկու ինքնագրիչները՝ խոսակցայինը և հարաչափականը: Խոսակցայինն առգրավված է: Հարաչափականը գտնվում է ինքնաթիռի պոչամասում, ենթակա է առգրավման»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: Նա հավելել է, որ վայրում աշխատում են ՌԴ-ի Քննչական կոմիտեի աշխատակիցները:

«Գրոդնո» ավիաընկերության Ան-12 ինքնաթիռը, որը Յակուտսկից Իրկուտսկ էր թռչում մթերքների բեռով, ռադարներից անհետացել է Երևանի ժամանակով 15:45-ին: Ավելի ուշ ինքնաթիռը գտել են Իրկուտսկից յոթ կիլոմետր հեռավորության վրա՝ Պիվովարիխա բնակավայրի շրջանում: Ինքնաթիռում եղել է ինը մարդ, նրանք բոլորը զոհվել են: Կործանման վարկածների թվում հետաքննությունը քննության է առնում օդանավավարման սխալը, եղանակային պայմանները, ինչպես նաև օդանավի տեխնիկական անսարքությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular