ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բայդենն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի տիրապետման կապակցությամբ». Պետդեպ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի գնմանը՝ շեշտելով, որ Վաշինտոնի դիրքորոշումն այս հարցում հստակ է:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ Հռոմում G20-ի գագաթնաժողովի ժամանակ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին է փոխանցել Վաշինգտոնի մտահոգությունն Անկարայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։

«Նախագահ Բայդենը վերահաստատել է մեր պաշտպանական գործընկերությունը և Թուրքիայի կարևորությունը որպես ՆԱՏՕ-ի դաշնակից։ Սակայն այդ հանդիպման ժամանակ նախագահը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական С-400 հրթիռային համակարգերի տիրապետման կապակցությամբ։ Այսպիսով, մենք շատ հստակ հայտնել ենք մեր մտահոգություններն այս համակարգի հետ կապված: Մենք շատ պարզ ենք դարձրել նաև С-400-ի տիրապետման հետևանքները, այդ թվում՝ F-35 ծրագրի համատեքստում»,-ասել է Փրայսը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular