ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդգես Սամսոնյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարդգես Սամսոնյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 4-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետի երդմնակալությունը: Ձեռքը՝ Աստվածաշնչին ու Սահմանադրությանը՝ Վարդգես Սամսոնյանը երդվեց ծառայել համայնքի բարգավաճմանը: 

«Ստանձնելով Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը երդվում եմ. պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները: Ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը: Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,- իր երդման խոսքում նշեց Վարդգես Սամսոնյանը:

Քաղաքապետի երդման խոսքն ի պահ տրվեց քաղաքի պատմության թանգարանին:

Նորընտիր քաղաքապետին հանձնվեց քաղաքի խորհրդանշական բանալին և Գյումրիի զինանշանը պատկերող լանջաշղթան:

Վարդգես Սամսոնյանին Շիրակի թեմի առաջնորդի անունից օրհնության խոսք հղեց Տեր Վարուժան քահանա Տերտերյանը՝ քաղաքապետին անսպառ ուժ, եռանդ, քաջառողջություն մաղթելով:

«Թող այն բարեկարգումների ու բարեփոխումների շարունակողը լինեք, ինչն այսօր բոլորս տեսնում ենք քաղաքում: Ցանկանում եմ, որ Ձեր քաղաքապետության տարիներին ամեն մի գյումրեցի զգա, գիտակցի ու ազնիվ մտածում ունենա, որ օր ու գիշեր իրենց մասին մտածող ու մտահոգվող կա: Վստահ եմ՝ Ձեր գիշերը ցերեկ կդարձնեք քաղաքն առավել լուսավոր պայծառ և բարեկարգ դարձնելու համար»,-իր խոսքում նշեց Տեր Վարուժան քահանան:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular