ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան կոչ է անում անցնել դելիմիտացիայի և առաջ է մղում «3+3» ձևաչափը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մոսկվան կոչ է անում հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը: «Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները միասնական են այն հարցում, որ անցած տարվա ընթացքում իրավիճակը տարածաշրջանում կայունացել է, հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է, Բաքուն և Երևանը բարձր են գնահատում ռուսաստանցի խաղաղապահների դերը, առանձին միջադեպեր կողմերը կարգավորում են փոխգործակցության հաստատված խողովակներով, ջանքեր են գործադրվում տրանսպորտային կապերը վերականգնելու համար»,- ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
 
Վերջինս նաև առաջ է մղում «3+3» թուրքական նախաձեռնությունը՝ փորձելով դա ներկայացնել որպես ռուսական կողմի գերակայություն։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվան նաև աջակցում է «3+3» ձևաչափով Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու գաղափարը, քանի որ բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը բխում է այդ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից:
 
«Եկել է ժամանակը «3+3»-ի պլանները տեղափոխել գործնական հարթություն։ Ձևաչափը կարող է պետք է նպաստի թե՛  հին հիմնախնդիրների կարգավորմանը և թե՛ առաջարկի նոր մարտահրավերներին արձագանքելու լուծումներ»,- ասել է Զախարովան: Իսկ Հայաստանի իշխանություններին վաղուց ոչ ոք ոչինչ չի հարցնում։
 
Նախօրեին Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով «3+3» ձևաչափի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին հարցին, կարևոր է համարել մասնակից երկրների հարաբերությունների բնույթը: Հունանյանը նշել է, որ տարածաշրջանային գործակցության ցանկացած ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն հիմնված է դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա:
 
«Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը: Մեզ համար սկզբունքային է նաև, որ այն հնարավոր թեմաները, որոնք կարող են քննարկվել այդ ձևաչափում, որևէ կերպ չհամընկնեն այլ ձևաչափերի մանդատի և քննարկման հարցերի շրջանակի հետ»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
 
Սարգիս Գասպարյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular