ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պետք է ճանաչենք Արցախը, պետք է բարձրացնենք հայ փախստականների հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մասին խոսելիս՝ ՌԴ նախագահ Պուտինն ասաց, որ քարտեզները Ռուսաստանի Գլխավոր շտաբում են։

Այս թեմայով զրուցել ենք ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ։

Անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է անենք ստեղծված իրավիճակում հաշվի առնելով այն, որ նախկինում ադրբեջանագետը ասել է, որ ԽՍՀՄ քարտեզները չպետք է հիմք ընդունվեն սահմանազատման ու սահմանագծման համար, Գրիգորի Այվազյանը ասաց․ «Ռուսական գերշտաբում վաղուց այդ քարտեզները կան, այնպես որ դա պետական գաղտնիք չէ։ Բայց մենք պետք է հասկանանք, որ գոյություն ունի խնդիր։ Մենք Ադրբեջանի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, խաղաղության պայմանագիր։ Եվ Ադրբեջանում այնպիսի հայատյացության մթնոլորտ է տիրում, որն ուղղակի բացառում է այս խնդրի ցանկացած խաղաղ ելքը։ Իլհամ Ալիևը, մեկ օր անգամ ծառայած չլինելով բանակում, անընդհատ զինվորականի հագուստ է կրում։ Դա ի՞նչ է հուշում մեզ, ինչի՞ է պատրաստվում Ադրբեջանը։ Ադրբեջանի քաղաքականությունը ի՞նչ է հուշում մեզ, նրանք խաղաղ դելիմիտացիա-դեմարկացիայի են պատրաստվո՞ւմ։ Եթե որոշ մարդիկ պատրաստ են անգամ ստորագրել որոշ փաստաթղթեր, դա կերաշխավորի՞, որ ադրբեջանական ոտնձգություններ չեն լինի մեր տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ալիևը չի թաքցնում, որ ինքը նաև Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշն է հռչակել «Ադրբեջանի տարածք», Արարատի մարզի մեծ մասն ու Երևանի հարավը։ Կարսի և Մոսկվայի պայմանագրերով Հայաստանի տարածքները հանձնել են Թուրքիային ու Ադրբեջանին։ Եվ միայն Գարեգին Նժդեհի շնորհիվ է, որ Սյունիքը մնացել է Հայաստանին։ Հիմա իրենց պատկերացմամբ՝ Սյունիքը պետք է պատկանի Ադրբեջանին։ Այսինքն՝ Հայաստանին թողնում են առավելագույնը 10 հազար քառակուսի կիլոմետր։ Մեզ համար արդյոք դա ընդունելի՞ է։ Նախքան ինչ-որ քայլի դիմելը, դրա մասին պետք է մտածել։ Եթե մենք այդ քարտեզներով առաջնորդվենք, փաստացի կճանաչենք ոչ միայն արևելյան սահմանը, ընդ որում, Ալիևն ասաց, որ «Արցախը պետք է ճանաչել որպես Ադրբեջանի մաս», մենք նաև արևմտյան սահմանն ենք ճանաչելու։ Այսինքն՝ մեկընդմիշտ հրաժարվում ենք հայ դատից, հայոց ցեղասպանությունից, Արևմտյան Հայաստանից՝ և բարոյական, և իրավաբանական տեսանկյունից։ Խորհրդային Ռուսաստանն ու Քեմալական Թուրքիան չճանաչված պետություններ էին, նրանց միջև կնքված պայմանագրերը առ ոչինչ են։ Եթե մենք այս պայմաններում որևէ փաստաթուղթ ստորագրենք, ուղղակի կճանաչենք այդ պայմանագրերը։ Մենք դրանով կհրաժարվենք նաև հայոց ցեղասպանությունից։ Մենք պետք է ճանաչենք Արցախը, պետք է բարձրացնենք հայ փախստականների հարցը։ Իլհամը բարբաջում է 50 մլրդ դոլարի փոխհատուցման մասին, դե թող մեկն ու մեկն ասի, որ 100 մլրդ դոլարի չափ պարտք ունեն հայ բնակչությանը։ Դա պետք է հնչեցվի ոչ թե փորձագիտական մակարդակով, այլ նաև այն մարդկանց շուրթերով, ովքեր ունեն իրական իշխանություն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular