ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները շարունակում են կեղտոտ արշավը Արման Թաթոյանի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են կեղտոտ արշավը ՀՀ միակ աշխատող և արդյունավետ պաշտոնյայի՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ։ Այս գործում առաջատար դերը ստանձնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն առիթը բաց չի թողնում Թաթոյանին քաղաքականությամբ զբաղվելու մեջ մեղադրելու համար։

«Արման Թաթոյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվում, և շարունակում եմ պնդել դա»,- հայտարարել է Գրիգորյանն ու նկատել, որ քաղաքական գործունեություն ասելով նկատի ունի անաչառ չլինելը, որովհետև կա պատմություն։

«Եթե չեմ սխալվում, նա նշանակվել է 2016 թվականին, և Սարի թաղի դեպքերի ժամանակ իշխանության գործադրած ուժի մեջ մեղադրում էր ցուցարարներին»,- ստել է Գրիգորյանը։

Դիտարկմանը, որ Արման Թաթոյանն արձանագրել էր, «եթե այդ երթն ունենար խաղաղ նպատակ, չէր անցկացվի Սարի Թաղի մութ ու նեղ փողոցներով, զինված խմբին միանալու կոչերով»՝ Ա.Գրիգորյանն արձագանքել է՝ «Մութ փողոցներով քայլում էին․․․ այն ժամանակ մեղադրում էր քաղաքացիներին, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանի գործառույթն է՝ քաղաքացուն պաշտպանել պետությունից, մանավանդ՝ ավտորիտար ռեժիմում։ Հիմա ամբողջ քննադատության թիրախ է իշխանությունը»։

ԱԽ քարտուղարը դժգոհ է նաև, որ Արման Թաթոյանը գնում է սահմանային գյուղեր, վերհանում ՀՀ քաղաքացիների կրած զրկանքները, իշխանության անգործության դեպքերը։ Նույնիսկ իրավապաշտպան գործունեության մեջ Արմեն Գրիգորյանը համառորեն քաղաքականությամբ զբաղվել է տեսնում։ ԱԽ քարտուղարի կցկտուր և խեղճացած մեղադրանքները վկայում են՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ցնցումների մեջ է հայտնվել, երբ պարզել է, որ ՄԻՊ-ն ավելի բարձր վարկանիշ ունի ՀՀ քաղաքացիների շրջանում, քան այս իշխանության որևէ ներկայացուցիչ։ Նիկոլ Փաշինյանն իրական վտանգ է տեսնում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից, և փորձում է ամեն կերպ վնասել նրան։ Միայն թե, այդ անհեթեթ գործունեությունն իրականացնում է իրենց գործը ձախողած արմենգրիգորյանների ձեռքով։

Կարեն Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular