ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում բարձր մակարդակի վտանգ են հայտարարել թռչնագրիպի սպառնալիքի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հանրապետության գյուղատնտեսության և պարենավորման նախարար Ժուլիեն Դենորմանդին հայտարարել է սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին Եվրոպայում թռչնագրիպի արագ տարածման պատճառով: Նոյեմբերի 5-ին այդ մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Եվրոպայում թռչնագրիպի համաճարակի զարգացումն այժմ մեզ հարկադրում է բարձրացնելու վտանգի մակարդակը և ձեռնարկելու միջոցներ, որոնք անհրաժեշտ են մեր ճյուղի պաշտպանությունը երաշխավորելու համար»,- մեջբերված է հաղորդագրության մեջ Դենորմանդիի խոսքը:

Նախարարությունում ճշտում են, որ վարակման բարձր ռիսկի պատճառով թռչունները պետք է գտնվեն շինություններում կամ ցանցերի տակ: Ըստ որում, կենդանաբանական այգիներում գտնվող թռչունների համար, որոնց չի կարելի պատսպարան տանել, սահմանվում է պարտադիր պատվաստում: Եվս մեկ սահմանափակում վերաբեում է փոստային աղավնիների մրցումների արգելքին:

Գերատեսչությունում ընդգծել են, որ այդ միջոցները պատք է ուղեկցվեն բոլոր ֆերմաներում թռչունների վիճակի ամենօրյա դիտազննմամբ:

Գերատեսչության տվյալներով՝ օգոստոսի սկզբից թռչնագրիպի 130 դեպք է արձանագրվել Եվրոպայի վայրի բնությունում և օռչնաֆաբրիկաներում, առանձնապես Հյուսիսային և Բալթիկ ծովերի ափերին: Վարակման երեք օջախ Է հայտնաբերվել Արդենների և Էնի դեպարտամենտներում:

Թռչնագրիպը սուր վարակիչ վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է մարսողության, շնչառության օրգանները և հանգեցնում է թռչունների անկման: Տարածողները, որպես կանոն, վայրի առանձնյակներն են: Այդ հիվանդության շտամների մեծ մասը, այդ թվում H5N8-ը, մարդկանց համար վտանգավոր չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular