ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին. քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին առնչվող հարցեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և այս համատեքստում պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերը կարևորել են համագործակցության զարգացմանն ուղղված գործողությունների ակտիվացումը` առկա արդյունավետ ծրագրերը շարունակելու և համագործակցության նոր ուղղություններ նախաձեռնելու նպատակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular