ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը փորձում է լուրջ շարժում սկսել, որը նախատեսված չէ մեկ օրվա համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 8-ին հանրահավաք է հրավիրել, որով, իրենց բնորոշմամբ, հիմք է դրվելու համազգային ընդվզման:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք այս պահին համազգային ընդվզման հիմքեր կան քաղաքագետն ասաց․ « Այո՛, հիմքերը կան՝ սկսած սոցիալականից, վերջացրած այլ խնդիրներով, բայց չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանն այն քաղաքական լիդերն է, իսկ իր ղեկավարած քաղաքական ուժը՝ այն ուժը, որը պետք է առաջնորդի այդ շարժումը»:

Հարցին, թե օրվա ընտրությունն ինչո՞վ եք պայմանավորում, ինչո՞ւ ավելի շուտ կամ ուշ ընդդիմությունը հանրահավաք չհրավիրեց` Արմեն Բաղդասարյանն ասաց․ «Օրվա ընտրությունը պատահական չէ: Կարծում եմ՝ ընդդիմությունը փորձում է լուրջ շարժում սկսել, որը նախատեսված չէ մեկ օրվա համար, եթե հաջողեն մարդաշատ հավաք կազմակերպել՝ դա կկրի շարունակական բնույթ ու նրանք և՛ նոյեմբերի 9-ին, և՛ 10-ին կշարունակեն հանրահավաքները: Օրվա ընտրության նպատակն ակնհայտորեն անցյալ տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի մեկ տարին է, ու հիմնական ասելիքն էլ դրան է վերաբերելու»:

Հարցին, թե ամսի 8-ին ընդդիմությունն արդյո՞ք կկարողանա մարդաշատ հանրահավաք անցկացնել, որը հիմք կդառնա հետագա հանրահավաքների քաղաքագետն ասաց․ «Ո՛չ, կարծում եմ՝ սպասվածից թույլ ու պակաս մարդաշատ կլինի, բայց նրանք կփորձեն պերմանենտ շարժում սկսել, իսկ հաջողությունը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ համաճարակային իրավիճակից, որովհետև, իսկապես, շատ բարդ վիճակ է, ու անգամ Քոչարյանի կողմնակիցները, որոնք այլ պարագայում կմասնակցեին այդ հավաքին, այս դեպքում, վստահաբար, նրանց զգալի մասը չի մասնակցի»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular