ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավթաշենում կատակով հարվածի հետևանքով հեռացրել են տղայի ամորձին

ԻՐԱՎՈՒՆՔ

1in.am-ը գրում է. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց անչափահաս Գոռ Դ.-ի գործի դատական քննությունը:

Գոռը մեղադրվում էր համադասարանցու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Համաձայն դատական ակտի՝ 1999 թվականի հոկտեմբերին ծնված, ներկայումս՝ 17, իսկ դեպքի պահին՝ 16-ամյա Գոռը բնակվում է Երևանում՝ ընտանիքի հետ: Նա հայր և մայր ունի, կյանքի և դաստիարակության պայմանները բարվոք են: Ֆիզիկապես վատառողջ է:

Դեպքից հետո Գոռն ավարտել է ավագ դպրոցը, ներկայումս սովորում է երևանյան համալսարաններից մեկի առաջին կուրսում, 2012 թվականից «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի անդամ է:

Գործով տուժող երիտասարդը՝ Ա.-ն, Գոռի համադասարանցին է եղել ու ընկերն է:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի մարտի 14-ին, ժամը 12-ի սահմաններում, երբ  16 տարեկան Գոռն ու տուժող Ա.-ն դեռ դպրոցականներ էին, նրանք գտնվել են ավագ դպրոցի՝ իրենց դասասենյակում:

Դասարանում նրանք կատակել են միմյանց հետ, քաշքշել են իրար: Քաշքշուկի ժամանակ Ա.-ն ձեռքը դրել է Գոռի ուսին: Վերջինս թեքվել է Ա.-ի կողմը, նրա «իրանի երկայնաձիգ առանցքի նկատմամբ վարից վեր ուղղությամբ ոտքով մեկ անգամ հարվածել է Ա.-ի ձախ ամորձուն՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ ձախ ամորձու ջնջխում, փոշտի հեմատոմա՝ ձախ ամորձու հեռացումով…»:

Դեպքից հետո ամբաստանյալն ու տուժողը շարունակել են հաշտ մնալ և ընկերություն անել:

Դատարանում ամբաստանյալ Գոռը հայտնել է, որ դեպքի օրը ինքը սովորականի պես դպրոց էր գնացել: Չորրորդ դասաժամին իրենք դասատուին սպասել են դասարանում, նա ուշացել է:

Ինքն ու համադասարանցիներից մեկը գնացել են դասղեկի մոտ, իմացել են, որ չորրորդ դասաժամն ազատ են լինելու, կարող են գնալ տուն:

Վերադառնալով դասարան՝ իրենք որոշել են կատակել և համադասարանցիներին ասել են, թե դասղեկը թույլ չի տվել տուն գնալ:

Դասարանի աղջիկները նստած էին սենյակի վերջնամասում ու խնդիր էին լուծում:

Ինքն ու Ա.-ն սկսել են կատակել իրար հետ՝ տարբեր խաղային շարժումներ են արել, վազվզել են դասարանում:

Ինքը վազելով հասել է դռան մոտ գտնվող պահարանին, շրջվել ու տեսել է, որ Ա.-ն վազում է ուղիղ իր վրա:

Ինքը կանգնած էր դռան անկյունում, մինչև դուռը մոտ երկու մետր հեռավորություն էր, ու ինքը չէր հասցնի դասարանից դուրս վազել:

Ինքը ոտքը «նախազգուշական» բարձրացրել է վերև, որ Ա.-ն, տեսնելով իր բարձրացված ոտքը, իրեն չմոտենա:

Դասարանի երկարությունը մոտ վեց մետր էր:  Ա.-ն արագություն էր հավաքել, այդ պատճառով չի կարողացել կանգ առնել ու դիպել է իր բարձրացված ոտքին…

Ինքը ոտքը բարձրացրել էր մոտ 80 սմ ու չի գիտակցել, որ կարող է հարվածել ընկերոջ՝ կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանին… Երբ Ա.-ն վազքով եկել ու դիպել է իր բարձրացված ոտքին, ինքն անմիջապես իջեցրել է ոտքը: Ա.-ն նստել է նստարանին: Ինքը հարցրել է՝ ի՞նչ պատահեց: Ա.-ն ասել է՝ ամեն ինչ նորմալ է: Այդ ժամանակ աղջիկները վերջացրել են խնդիր լուծելը ու դուրս են եկել դասարանից:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular