ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը գեոպոլիտիկ «շպագատ» ա իջել, մեջտեղից ճղվում ա. Կամ Արեւմուտքին պետք է խաբի, կամ ռուսներին․ Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հնարավոր իշխանափոխությունը բխում է բացառապես Հայաստանի եւ Արցախի ազգային շահերից. Քանի դեռ այս հանգամանքը գիտակցող մարդկանց թիվը բավարար չէ, որ այդ իշխանափոխությունը տեղի ունենա ՀՀ ներքին ռեսուրսով, իշխանափոխություն տեղի չի ունենում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նիկոլ Փաշինյանն իր այս խաղերի պատճառով գեոպոլիտիկ «շպագատ» ա իջել, ճողվել ա, մեջտեղից ճղվելու վրա է արդեն: Կամ Արեւմուտքին պետք է խաբի, կամ ռուսներին: ԻՕնքը շատ է դա արել ու մարսել, բայց ես վստահ եմ, որ այս անգամ ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ համ ձուկն ուտել, համ էլ անարգանքի սյանը չգամվել»,-ասաց Աշոտյանը:

Նրա խոսքով, այս իշխանության մոտեցումը պարզ է,. «Տալ ադրբեջանցիներին այն, ինչը նրաք ուզում են, մնացածը մտցնել Ռուսաստանի պատասխանատվության տակ ու պահել իշխանությունը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular